-
26.11.2019|
14:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Corriere della Sera»-ին հարցազրույցից մի հատված.
-
26.11.2019|
14:18
Այսօր վաղ առավոտյան 30-րոպեանոց վերջնագիր ներկայացնելուց հետո Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել՝ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին ցրելու համար, և բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների:
-
26.11.2019|
14:17
Բուլղարիան թույլատրել է ՆԱՏՕ-ին օգտագործել իր սևծովյան նավահանգիստը ռազմածովային ուժերի համակարգման նպատակով՝ դաշինքի և Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին: Համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի՝ Սպիտակ տանը հանդիպումից հետո:
-
26.11.2019|
14:16
Նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն:
-
26.11.2019|
14:16
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար՝ ասել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
-
26.11.2019|
14:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2019-ի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին:
-
26.11.2019|
14:05
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Հայկ Գուրգենյանը լավագույնի կոչումը նվաճել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ մրցակցության արդյունքում։
-
26.11.2019|
14:02
Նվազող հանրաճանաչության ու ընտրություններում անհաջողությյան համապատկերում՝ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը «Միասնական Ռուսաստանի» համագումար էր հրավիրել:
-
26.11.2019|
13:57
Երկուշաբթի լուսաբացին գողերը մտել են Դրեզդենի Grünes Gewölbe («Կանաչ կամար») թանգարան, որտեղ պահվում է ադամանդների ու թանկարժեք քարերի Եվրոպայի ամենամեծ հավաքածուն:
-
26.11.2019|
00:53
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցյալ` 2018 թ. դեկտեմբերի 16-ին www.kp.ru-ին տված հարցազրույցում պատասխանելով «Մեզ հետ Հայաստանը ռազմավարական դաշնակից է, ինչու՞ մենք 2016 թվականին ամերիկացիներին թույլատրեցինք այնտեղ կառուցել 3 կենսաբանական լաբորատորիա» հարցին, բառացի ասել է հետևյալը.